Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, […]





































