14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հետախույզ լինելը կյանքի իմաստ է

Հետախուզությունը թանկ հաճույք է, ամեն պետություն չի կարող բազաներ, ուսումնա-դաստիարակչական բազաներ պահել, մի խոքով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունն  ուշադրություն է դարձնում հետախույզին: Այս մասին լրագրողներին ասացին Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամներ, նախկին հետախույզներ Վովա Վարդանովը եւ Վարդան Ենոքյանը:

Նրանք իրենց չեն դասակարգում այլ զինվորականներից, սակայն “հետախույզի կյանքը միշտ վտանգի տակ է”:

“Պատկերացրեք, ես մի տարածքում եմ, բոլորը շրջապատված են, կա 4 դուռ, ու չորս դռան մոտ կանգնած մարդիկ, ուրեմն  հետախույզի կյանքը 4 անգամ ավելի թանկ է դառնում”,-ասաց Վովա Վարդանովը:  Վարդան Ենոքյանի համար հետախույզ լինելը հոգեվիճակ է: “Ծնողներս դեմ էին, բայց ես ընտրեցի դա, ու արդեն ինձ համար կյանքի իմաստ է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ