29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Բանդա”-ի գործով առաջինը հարցաքննվել է տուժող Էդվարդ Բեզոյանի կինը /լրացված/ /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է  հայտնի“բանդայի” գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Դատարանը սկսել է դատաքննության փուլը:

“ՍԻՄ” հիմանդրամի նախկին տնօրեն Էդուարդ Միրզոյանի կինը Սերիկ Սողոյանը, տուժողներից առաջինն էր, որ ցուցմունք տվեց: Ըստ նրա` 2011-ի մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հարձակվել են իրենց առանձնատան վրա եւ նրա կարծիքով` չնայած հարձակվողները խոսում էին կոտրտված ռուսերենով` վրացու նման, բայց տուժողին թվում է, որ նրաք հայեր էին, քանի որ հայերեն էլ էին խոսում եւ արձագանքում էին նրա ռեպլիկներին:

Հարձակման պահին Առաջին միտքը , որ ծակեց տիկին Սերիկի մոտ եղել է  այն է, որ ում են վնաս տվել իրենք”: Նա անգամ հարցը բարձրաձայնեց, իսկ հանցագործները պատասխանեցին. “Էսա կտեսնեք: Բերեք փողերը, ոսկիները”:

Տուժողի պատմելով` հարձակվողները 5-6 հոգի էին, քանի որ 52 հոգի իր սենյակում էինմ, մեկը` տղայի ննջասենյակում, մյուսը` իր անկողնային հիվանդ մոր սենյակում, իսկ մեկն էլ, որրը խռպոտ ձայն ուներ, անընդհատ գնում-գալիս էր:

Տուժողը չհիշեց, թե ինչ դրամային արժեքով ինչքան գումար են տարել: “Միայն մեծ աղջկաս ոսկիները 90 հազար դոլար է, մի 20-25 հազար դոլար չհրկիզվող պահարանում էր, էլի ոսկիներ կային, չեմ ասում ինչքան է”,-ասաց նա:

Նախաքննության ընթացքում ներկայացված  ձայնագրություններում Բեզոյանի կինը  ճանաչել է իրենց “այցելած” խռպոտի՝ Գուրգեն Հայրապետյանի ձայնը: Նշենք, որ վերջինս փորձելով  ազատվել է ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, ժայռից վայր էր ընկել եւ մահացել:

Ի դեպ վերջինս ասաց, որ ձայնագրություններն իրեն ներկայացվել են “բանդայի ձերբակալվելուց մի քանի օր” առաջ:

Տուժող, ոսկու շուկայում “ադամանդի որակավորող” Ատոմ Ղազազյանի կինը՝ տուժող Զարուհի Ղազազյանը, հայտնեց, որ անցյալ տարվա մայիսի լույս 18-ի գիշերը իրենց տուն էին ներխուժել դիմակավորված 5 անձինք: Սոսնձվող ժապավենով կապկպել են տան անդամներին, հայտարարել, որ կմորթեն եւ պահանջել են փող ու ոսկի:

Հարձակվողները տնից տարել են շուկայական գներով 24 մլն դրամ արժողության ոսկեղեն, երկու թանկարժեք ժամացույցներ՝ 31 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, հնություններ, 1200 դոլար:Ի դեպ, տիկին Ղազազյանը ճանաչեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին: Առերեսման ժամանակ ոստիկանենրը բերել էին իրենց տուն, եւ նա շատ վատ վիճակում էր:

Տուժողների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին` նոյեմբերի 12-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ