14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է

Երեկ` նոյեմբերի 4-ին մեկնարկել է թիվ 1 և 35 ընտրատարածքների  մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև նույեմբերի 30-ը։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ԿԸՀ-ից: Երկու ընտրատարածքներում էլ լրացուցիչ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ թիվ 1-ում կպայքարեն  ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ,  նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀԱԿ-ի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը և անկուսակցական, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում նախապես առաջադրվել էր 3 թեկնածու: Սակայն նրանցից մեկը՝ անկուսակցական Արման Խաչատրյանը, չի գրանցվել. նա ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով՝ այստեղ կպայքարեն ՛՛Սովռանո՛՛ ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ