Գեղեցկության հերթական զոհը. մոդելը մահացել է հենց վիրահատական սեղանի վրա /ֆոտո, վիդեո/
27-ամյա բրազիլուհի մոդել Պաուլա Նասիմենտոն, ով մի քանի հեռուստահաղորդումներում հաղորդավարի օգնական էր աշխատում եւ բավականին հայտնի էր Բրազիլիայում, համալրել է “գեղեցկության զոհերի” շարքերը: Գեղեցկուհու սիրտը դադարել է բաբախել հենց վիրահատական սեղանի վրա` Սան-Պաուլուի ամենաթանկ մասնավոր կլինիկաներից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չի բացառվում, որ բժշկին կձերբակալեն, գրում է “Daily Mail”-ը:
Մոդելի մորաքրոջ խոսքով` Պամելան “խանգարված” էր գեղեցկության վրա եւ բազմիցս դիմել է պլաստիկ վիրաբույժներին: Նա մշտապես դժգոհել է մորաքրոջը, որ ինքը գիրացել է: Իսկ լիպոսակցիայի վերջին` ճակատագրական վիրահատությունը, նրանից գաղտնի է կատարել:
Մահվան վկայականում Պամելայի մահվան պաշտոնական պատճառ է նշված արյան շրջանառության ծավալի կտրուկ նվազման հետեւանքով առաջացած շոկը, որի արդյունքում չի դիմացել սիրտը, սակայն դատաբժշկական փորձագետները կարծում են, որ բժիշկները ծակել են աղջկա երիկամը:
Վերջնական եզրակցություն կարվի միայն էքսգումացիայից հետո: Բանն այն է, որ Պամելայի մորաքույրը ոստիկաններին տեղեկացրել է այդ մասին միայն զարմուհու հուղարկավորությունից հետո:
Եթե նրանց կասկածները հաստատվեն, ապա վիրահատող բժշկի նկատմամբ հնարավոր է մեղադրանք հարուցվի` անզգուշության հետեւանքով մահ պատճառելու համար: Բացի այդ, նրա նկատմամբ ամեն դեպքում մեղադրանք կհարուցվի, քանի որ նա ոստիկանությանը չի տեղեկացրել հիվանդի մահվան մասին, ավելին` ինքն է ստորագրել մահվան վկայականը, ինչը կտրականապես արգելվում է բուժող բժշկին:
Պամելայի մորաքրոջը զանգահարել են եւ ասել, որ վիրահատության ժամանակ առաջացած բարդությունների հետեւանքով զարմուհին մահացել է: Նրանք շատ անհանգստացած են եղել եւ խորհուրդ են տվել կնոջը որքան հնարավոր է արագ թաղել զարմուհուն: Բժիշկների նյարդային վիճակն էլ կասկածներ է հարուցել ծեր կնոջ մոտ, եւ նա դիմել է ոստիկանություն:
http://youtu.be/mVdFANPgdsY