Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, […]