12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանին համոզում են

ՀԱԿ-ը թեկնածուի դեֆիցիտ չունի, սակայն նախընտրելի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: ՀԱԿ-ն ամեն ինչ անում է, որ հենց Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Առաջին նախագահի առաջադրման մասին դեռևս հայտարարություն չանելը պետք չէ որպես ձգձգում գնահատել:

՛՛Դա պետք չէ գնահատել որպես ձգձգում, ավելորդ շտապողականությունը տեղին չէ, ովքեր են շուտ հայտարարել, մի հատ հոգևորական, կիսախելագար՛՛,-բացատրեց պատգամավորը: Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում ՀԱԿ-ը կքննարկի այլ տարբերակներ ինչպես ՀԱԿ-ի մյուս թեկնածուների, այնպես էլ ՀԱԿ-ից դուրս թեկնածուների վերաբերյալ:

Հայաստանում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի հրապարակած վերջին սոցհարցումները, համաձայն որոնց Տեր-Պետրոսյանը քիչ ձայներ կհավաքի, Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել, սակայն արձագանքեց դիտարկմանը, որ ՀԱԿ-ը ձայներ է կորցնում իր խոստումները չկատարելու համար, մասնավորապես արտահերթ ընտրություններն այդպես էլ չանցկացնելու պատճառով:

՛՛Մենք խոստում չենք տվել, քաղաքակիրթ էինք մեզ պահում, չջարդելու ճանապարհով էինք գնում: Արտաղթածների մեջ մեծ թվով մեր համախոհներից կային, այդ առումով համաձայն եմ, որ ձայներ են ք կորցրել՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ