06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օբամայի համար մեկ ենթական շփոթել է նրան Բիլլ Քլինթոնի հետ /վիդեո/

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը համալրել է իր կողմից թույլատրված “անհեթեթությունների հավաքածուն”: Այս անգամ նա “գերազանցել” է ինքն իրեն: Եթե նախկինում Բայդենը մոռանում էր պատմական փաստերը կամ քաղաքական գործիչների անունները, ապա այս անգամ նա մոռացել է իր անմիջական ղեկավարի` Բարաք Օբամայի անունը` շփոթելով նրան Բիլլ Քլինթոնի հետ, գրում է “The Daily Mail”-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ կիրակի Օհայո նահանգում: Նախընտրական ցույցի 1200 մասնակիցների առջեւ ելույթ ունենալիս` Բայդենը քննադատել է Օբամայի մրցակից Միթ Ռոմնիին: Նա հերթական անգամ հիշեցրել է Ռոմնիի սկանդալային հոլովակի մասին, որում ասվում է, որ Օբաման  իբր թե թույլ է տվել մեքենաշինական  “Chrysler” կորպորացիային “Jeep” ավտոմեքենաների արտադրությունը տեղափոխել Չինաստան: Բայդենը հայտարարել է, որ հոլովակում ասվում է, թե “նախագահ Քլինթոնը սնանկացրել է “Chrysler”-ը”: Իրականում դրա մեջ Օբամային էին մեղադրում:

Բիլլ Քլինթոնն ԱՄՆ-ի 42-րդ նախագահն էր: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2001-ի հունվարին: Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը 2009-ի հունվարին: Բայդենը փոխնախագահի պաշտոնն զբաղեցնում է վերջին 4 տարիներին:

Հարկ է նշել, որ փոխնախագահ Բայդենը հաճախակի է շփոթվում իր ելույթներում: Իր ելույթներից մեկում Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախկին ղեկավար Թիմ Քեյինին նա անվանել է Թոմ: Օհայոյի ելույթի ժամանակ նա ասել է` “այստեղ` Այովայում”: Իսկ Վիրջինիայում հավաքվածներին դիմել է. “Մենք կարող ենք հաղթել, Հյուսիսային Կարոլինա”: Բացի այդ, խոսելով 2012 թվականից` Բայդենն ընթացիկ տարին անվանել է “20-րդ դար”: 2008-ին իր հարցազրույցներից մեկում նա գովաբանել է ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին` ասելով, թե Մեծ ճգնաժամի սկզբում` 1929-ին, նա ելույթ  է ունեցել հեռուստատեսությամբ եւ անկեղծորեն պատմել ազգին, թե ինչ է տեղի ունենում երկրում: Բայդենը հաշվի չի առել այն փաստը, որ 1929-ին Ռուզվելտը դեռեւս նախագահ չի եղել, ավելին, այդ ժամանակ հեռուստատեսություն էլ չկար:

Ի դեպ, այս ամենի վրա քչերն են զարմանում, քանի որ Բայդենի “փայլուն հիշողությունը” դրսեւորվել է հենց նրա` փոխնախագահ դառնալու պահին: Իր երդման ժամանակ նա շփոթել է Գերագույն դատարանի անդամի ազգանունը, ով ընդունում էր երդումը:

http://youtu.be/YrlAvzwVWyg

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ