Թունավորումներ շմոլ գազից
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982 թ. ծնված Գոհար Պետրոսյանը և 2010 թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, նշված բնակարանում, լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել է և դիմել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն
Նոյեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, “Արմենիա” բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ռոստովյան փողոցի 36 շենքի թիվ 2 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը, 1940 թ. ծնված Մարտին Թադևոսյանը և 1959 թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են բնակարանում` լողանալուց հետո: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: