24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

238-րդը

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  անցած  շաբաթ օրը  գտնվում էր Արագածոտնի մարզում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 6   մասնաճյուղեր-գրասենյակներ:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 238:

Արագածոտնի մարզի Ոսկևազ, Ոսկեհատ, Նոր Ամանոս, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն և Դավթաշեն  գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին ՛՛Հայոց Արծիվներին՛՛:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց ՛՛Հայոց Արծիվների՛՛ որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:

Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:

Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև ՛՛Հայոց Արծիվների՛՛ գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

՛՛Հայոց Արծիվների՛՛ առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:

Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հհկ նախագահությունը Արագածոտնի մարզում այցելեց նաև  զոհված ազատամարտիկների հուշարձաններ:

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, ՛՛Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ՛՛ կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 444-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 238 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24  քաղաքային և 214  գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 27.000 մարդ:

 ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հհկ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ