05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա հրապարակ

‘Դեկտեմբերի 15-ին կլինի ‘Ժառանգության’ համագումարը և պարզ կլինի՝ ինչ ենք անելու նախագահական ընտրությունների ժամանակ’,-այսօր ասուլիսում ասաց ‘Ժառանգության’ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս վստահ է, որ ընտրություններում պայքարը գործող նախագահի հետ  կլինի անհավասար, բայց  հաղթահարելի: ‘Պետք է լինի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոնսոլիդացում:  2013 թ. պետք է այնպիսի դաշտ  ստեղծեմ, որ 2018 թ. լինեն ազատ, արդար ընտրություններ’,-հայտնեց նա` նշելով, որ պայքարը մինչև վերջ է տանելու:  Եթե հարկ լինի, քաղաքացիական հասարակությանը արթնացնելու համար, Հովհաննիսյանը նույնիսկ հրապարակ դուրս կգա:

Նախագահական ընտրություններին անհրաժեշտ գումարը Հովհաննիսյանը հույս ունի, որ մինչև առաջադրումը կհավաքի: ‘Ես բիզնեսով չեմ զբաղվում և բիզնես չունեմ: Կարծում եմ՝ մինչև ընտրություններ կկարողանանք հավաքել 100 մլն դրամ, իսկ եթե  դրանից ավելի ծախսվի նախագահական ընտրություններում, ապա դա կլինի ապօրինի գումար, եթե, իհարկե, մինչ այդ օրենքը չփոխվի’,-պարզաբանեց ‘Ժառանգության’ առաջնորդը:

Վերջինս նոր առաջարկով հանդես եկավ: Ըստ նրա` նախագահական ընտրություններից հետո պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ‘Ժառանգությունը’ կուժեղացնի իր դիրքերը ԱԺ-ում և այնտեղ կրկին կլինեն կուսակցության սիրելի դարձած դեմքերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ