13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օգնենք մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանին

“Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հասարակական կազմակերպությունը և Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը հրավիրում են բոլորին բարեգործական ֆուտբոլային հանդիպման: “Օգնենք հայ մանուկներին” ՀԿ-ի և Ռեալի երևանյան ֆան-ակումբի realmadrid.am կայքի թիմերի միջև խաղը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 1:30, Խուլուհամրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65):

Սա այդ երկու թիմերի միջև անցկացվող արդեն երկրորդ բարեգործական ֆուտբոլային հանդիպումն է: ” Ֆուտբոլը ՝ հանուն ուրախ մանկության ”  խորագրով խաղը կազմակերպվում է մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանին օգնելու նպատակով: Միջոցառման ընթացքում դահլիճում տեղադրված կլինեն դրամահավաքի համար նախատեսված արկղեր, և բոլոր ցանկացողները կկարողանան իրենց հնարավորության սահմաններում գումար նվիրաբերել փոքրիկին օգնելու համար: Ստացված ողջ հասույթը կփոխանցվի Ռիտայի համար բացված հաշվեհամարին, իսկ փոխանցման փաստաթղթերը կներկայացվեն ” Օգնենք հայ մանուկներին ” ՀԿ-ի պաշտոնական ֆեյսբուքյան խմբում ՝ facebook.com/groups/LSAC.NGO/, որտեղ տեղադրված են նաև Ռիտայի հիվանդության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

” Օգնենք հայ մանուկներին ” կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի ֆուտբոլային հանդիպում դիտելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

Չորսամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով: Այս հիվանդությունը ժառանգական է և արտահայտվում է բշտերի առաջացմամբ՝ ոտքերի, ձեռքերի և ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ: Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Այս խնդիրների պատճառով Ռիտան չի կարողանում լիարժեք վայելել իր մանկությունը, խաղալ բակում, հաճախել մանկապարտեզ կամ ոտքերը չցավեցնող կոշիկներ գտնել: Փոքրիկին՝ ախտորոշիչ հետազոտություններ անցակցնելու համար, համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը (sheba-hospital.org.il): Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ 1,300 (մեկ հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական ՝150 (մեկ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար ապրուստի, ինչպես նաև, ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարը Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո:
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝  Ameriabank – 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR): Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով:

  Henaran.am-ի ն տեղեկացնում է  “Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հասարակական կազմակերպությունը:


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ