Արքայազնը` գիշերային շոու-ներկայացման մեջ /ֆոտո/
Բրիտանական արքայազն Հարրիի` Լաս Վեգասում “հավերժացրած” մերկ լուսանկարների հետ կապված սկանդալը երկար ժամանակ չէր բացակայում լրատվամիջոցների առաջին էջերից: Այդ պատմությունը տպավորեց բոլորին, ներառյալ` ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:
Օրերս պրադյուսեր Դեյվիդ Քինգն արքայազնին առաջարկել է վերադառնալ “մեղքերի քաղաք”` մասնակցելու թատերական շոուի: Նա Հարրիին բավականին լավ հոնորար է առաջարկել` 100 հազար ֆունտ ստեռլինգ: Այդ գումարի դիմաց արքայազնը պետք է պարզապես դուրս գա բեմ եւ ներկայացնի Քինգի շոուն, որն ստացել է “Գայթակղության ստվերները” վերնագիրը: Դա գիշերային ներկայացում է` մերկապարի տարրերով:
Քինգը հայտարարել է, որ 2012-ի ամռանը Հարրին իրեն իսկական “փլեյբոյի” պես պահեց, այդ պատճառով էլ ինքը որոշել է նրան հրավիրել: Նա նաեւ հավելել է, որ դա լուրջ առաջարկ է:
Հարրին առայժմ չի արձագանքել այս “շահավետ” առաջարկին: