16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վթար Նոր Խարբերդի մանկատան մոտ. կան տուժածներ

Այսօր՝ ժամը 08.52-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է “ՄԵՐՍԵԴԵՍ ML600” մակնիշի 58 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Շահինյան ծնված 1967թ.):

Վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966թ. ծնված Վարուժան Շահինյանին: ԱԻՆ տեղեկացմամբ, , դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Լ. Բաղրամյանը տեղափոխվել է “Էրեբունի” ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ