17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ դատախազությունում նոր պաշտոնանկություններ են սպասվում. Աղվան Հովսեփյան

ՀՀ դատախազությունում առաջիկայում սպասվում են պաշտոնանկություններ: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո Henaran.am-ի եւ “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դատախազությունում  տեղյակ չէին այն խնդիրներից, որոնք բարձրացվեցին իրավապահ մարմինների հետ ՀՀ նախագահի հրավիրած խարհրդակցության ժամանակ, Աղվան Հովսեփյանը ասաց.”Հրավիրվեց կոլեգիայի նիստ եւ բոլոր հարցերը քննարկվեցին այդտեղ: Հանրությանը տեղեկացրել ենք եւ դուք նույնպես պետք է տեղեկացված լինեք այդ մասին”:

Իսկ հարցին, թե սպասվո՞ւմ են  նոր պաշտոնանկություններ , ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց.”Եթե դա ձեզ հետաքրքրում է` այո”:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվեց Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը՝ դատախազին ոչ հարիր վարք դրսեւորելու համար: Այս պաշտոնանկությունը հաջորդեց հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների հետ  քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը, որի ժամանակ երկրի ղեկավարը կոշտ գնահատականներ հնչեցրեց :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ