Օբաման Ռոմնիին համեմատում է Ջորջ Բուշի հետ
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր մրցակից հանրապետական Միթ Ռոմնիին համարում է Ջորջ Բուշ կրտսերի քաղաքական կուրսի շարունակողը, գրում է “Комсомольская правда”-ն:
“Նահանգապետ Ռոմնիի առաջարկած ուղին հենց այն է, որով մենք փորձում էինք շարժվել 8 տարի` նախագահ Քլինթոնի` պաշտոնավարման ավարտից ի վեր: Այդ փիլիսոփայությունը խոսում է այն մասին, որ նրանք, ովքեր “ամենավերին դիրքերում են, կարող են խաղալ բացարձակապես այլ կանոններով, քան մյուսները”,-հայտարարել է Օբաման:
Նա հակադրվել է Ռոմնիի առաջարկներից մի քանիսին, որոնց թվում` առավելությունները հարուստների համար հարկային դաշտում, աջակցությունն այն ընկերություններին, որոնք աշխատատեղերը եւ եկամուտներն արտասահման են ուղարկում, ավելի քիչ խիստ կանոններ խոշոր բանկերի եւ ապահովագրական ընկերությունների համար: “Սրանք հենց այն քայլերն են, որոնք էլ հանգեցրին այս քաոսին”,-նշել է նախագահը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Նախագահական աթոռի համար պայքարում են գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օաբման եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ հանրապետական Միթ Ռոմնին: Նախընտրական տեղամասերը, սակայն, բաց են սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին հնարավորություն տրվեց նաեւ քվեարկել փոստով: Ամերիկացիների մի ստվար զանգված քվեարկել է վաղաժամ: