28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մտահոգ է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն կապված ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հետ: “Մենք ուշադրությամբ հետեւել ենք  արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն […]

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

“Վերջին տասնօրյակը հարուստ էր թե ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե քաղաքական շահարկումներով”,-քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց, որ ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ հաջողությունը պատահական չէ եւ  հասարակությունն իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ: “Նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները եւ խիստ հանձնարարականները քաղաքաշինության, […]

25-ամյա երիտասարդը ոտքով անցել է ԱՄՆ-ի մի ծայրից մյուսը

Ամերիկացի Նիք Կլեկները ոտքով անցել է ողջ երկրով: Նա իր ճամփորդությունն սկսել  է ապրիլի 5-ին եւ ավարտել սեպտեմբերի 30-ին: Ֆլորիդա նահանգի Ատլանտիկ Բիչից մինչեւ Քալիֆորնիայի Հանթինքգթոն Բիչը հասնելու համար 25-ամյա երիտասարդից 178 օր է պահանջվել: Նիքն ավելի քան 4 հազար կմ է հաղթահարել: Նիքի խոսքով` ժամանակին նա շատ հարմարավետ կյանքով է ապրել, շփվել հարազատ մարդկանց […]

ԲՀԿ-ն դեռ պետք է խորհրդակցի

‘ԲՀԿ-ի գնահատականների և հետագա գործողությունների վերաբերյալ ես պիտի հայտնեմ մեր առաջիկա  խորհրդակցությունից հետո’,-մեկնաբանելով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը` մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:  Դեռևս պարզ չէ, թե երբ կլինի խորհրդակցությունը: Ուրիխանյանը ներկայացրեց կատարվածի վերաբերյալ իր անձնական տեսակետը: ‘Իմ անձնական գնահատականն է` կոմֆորմիստական երևույթ տեցի ունեցավ: Բայց […]

Լեւոն Արոնյանը հանդես կգա նոր գերմրցաշարում

2013-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում տեղի կունենա նոր գերմրցաշար, որի մասնակիցներին կօգնի ընտրել նորվեգացի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենը: Նշվել են հինգ գրոսմայստերների անուններ: Նրանք են Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վան Հաոն (Չինաստան) և իհարկե Կարլսենը (Նորվեգիա): Բոլոր հինգ մասնակիցները, ինչպես հաղորդում է chess-news.ru-ն, տվել են իրենց համաձայնությունը` մրցաշարին մասնակցելու համար: […]

Բունդեսթագի փոխնախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրն էր

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները առաջընթաց  եւ զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի […]

Գալուստ Գրիգորիչը գիտի

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին “դեմ” քվեարկած վեց պատգամավորները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, ԱԺ Հանրապետական խմբակցությունից են եղել: Այդ մասին այսօր կարծիք է հայտնել Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ փակ, գաղտնի քվեարկության պայմաններում,  քաղաքական ուժը ընդամենը կարող է կողմնորոշումներ տալ, բայց ոչ պարտադրել: Դիտարկմանը, թե  ինչու է Գալուստ Սահակյանը վստահ, որ “դեմ” […]

Իշխանություններին փնովում եք, առանց իշխանության չեք կարողանում. ԱԺ նախագահը` պատգամավորին

“Այստեղ շատերը ծաղրում էին Սաակաշվիլուն, թե նա փողկապ է ուտում: Նա ստեղծել է մի երկիր, որտեղ ընդդիմությունը հաղթում է, իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում ենք”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը: ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, թե Վրաստանում գյուղացու կենսամակարդակը բարձր չէ մեր գյուղացու համեմատ, պարզապես, ըստ ՀՅԴ-ականի, այնտեղ […]

Կարիքի դեպքում Օսկանյանը կդիմի միջազգային դատարան. փաստաբան

‘Ես չորս ամիս առաջ գիտեի, որ պարոն Օսկանյանին զրկելու են անձեռնմխելիությունից’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ‘Սիվիլիթաս’ հիմնադրամի աշխատակիցները ևս սպասում էին նման արդյունքի: ‘Բոլորի համար պարզ էր արդյունքը: Երեկվա ելույթներից հետո արդեն ամեն ինչ պարզ էր’,- նշեց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Սակայն հիմնադրամը դեռևս չի որոշել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ