07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանկոմատները “կախվել” էին. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ, Ժամը 17-ին, նոր միայն վերականգնվեց բանկոմատների աշխատանքը։

Ժամը  11 –12–ի սահմաններում Հայաստանի տարածքի բոլոր բանկոմատները խափանվել Էին, եւ քաղաքացիները չէին կարողանում սպասարկվել, գումարներ հանել։ Մոտ 5 ժամ տեւած խնդիրը բանկոմատից օգտվող հազարավոր մարդկանց անհարմարություններ պատճառեց։

Բանկոմատները սպասարկում է “Արմենիան Քարդ” (ArCa) ընկերությունը։ ArCa-ի հետ առնչվող բանկերի աշխատակիցներն ու տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահները փաստում են. որ վերջին 2-3 ամսում, հատկապես ամսվա առաջին երկու օրերին, երբ փոխանցվում են մարդկանց աշխատավարձերը, համակարգը “կախվում” է։ Բանկը ելք է անում գումարները, եւ երբ պետք է նստի քաղաքացու հաշվին, այդ ընթացքում էլ տեղի է ունենում խնդիրը։ Բանկոմատը մարդկանց քարտերը դուրս է շպրտում՝ հայտնելով, որ գործարք չի կարող անել։ “Առավոտի”–ի հարցին ի պատասխան՝ “Արմենիան Քարդ” ընկերությունից պատասխանեցին. “Ս.թ. նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ։ Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ։ Քարտապաններից “Արմենիան Քարդ” ընկերությունը ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար”։

“Առավոտի” հետ զրույցում բանկի որոշ մասնագետներ վստահեցրին, որ խնդիրը ArCa–ի սպասարկման մեջ է, եւ որ այդ համակարգն արդեն իրեն սպառել է, քանի որ նման իրավիճակները սկսել են հաճախակիանալ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ