25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Մենթերը” չեն դարձել ոստիկաններ. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան ԵՊՀ-ի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել “Հակահակահարված” նախաձեռնության անդամներ Թաթուլ Սարոյանը եւ Արտակ Գեւորգյանը, որոնք հայտնի են ոստիկանական բռնությունների եւ քաղաքական հալածանքների դեմ կազմակերպվող յուրօրինակ ակցիաներով:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի` նրանք բերման են ենթարկվել ստորգետնյա անցումներից մեկում “սթրիթ արտի” ոճով պլակատ կպցնելու համար: Պլակատը պատկերում է երկու ոստիկանների, որոնք ծեծում են մի երիտասարդի: Ակնհայտ է, որ իր որակով, արտաքին տեսքով, կատարմամբ` պլակատը շահեկանորեն առանձնանում է Երեւանի պատերին առկա տասնյակ հազարավոր անիմաստ գրառումներից, նույնքան պլակատներից եւ առքուվաճառքի միլիոնավոր հայտարարություններից: Դրանց կողքին այս պլակատը հաստատ գոյության իրավունք ունի: Բայց երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն:

 

Ուղիղ մեկ տարի առաջ `2011 թվականի նոյեմբերի 1- ին ՀՀ ոստիկանապետ նշանակված Վովա Գասպարյանը փորձում էր հանրությանը ներշնչել, թե իր շնորհիվ ոստիկանությունն արդեն փոխվել է, այլեւս իրենք մենթեր չեն, քաղաքականությամբ չեն զբաղվում եւ պահպանում են օրինականությունը: Հիմա ինչպե՞ս գնահատել վերը նկարագրված միջադեպը: Ոստիկանները պատից պոկել են միայն այդ պլակատը եւ ոչ մի ուշադրություն չեն դարձրել, թե ինչեր են փակցված դրա մերձակայքում: Հայտնի չէ գոնե մի դեպք, որ ոստիկանները պատերից պոկեն, այսպես ասած, իշխանամետ որեւէ թղթի կտոր: Հայտնի չէ մի դեպք, որ ոստիկաննեիը բերման ենթարկեն այդպիսի թղթի կտորներ փակցնող որեւէ անձի: Եվ ուրեմն` ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ պլակատը պոկելով եւ երիտասարդներին բերման ենթարկելով` իրենց ոստիկան պատկերացնողներն ապացուցում են, որ չնայած ակտիվ PR-ին` իրենք նույն մենթերն են մնացել: Նաեւ ապացուցվել է, որ պլակատի բովանդակությունն ամբողջությամբ արդիական է: Երիտասարդներն ազատ են արձակվել մոտ հինգ ժամ անց: Քաղաքի փողոցներն “աղտոտելու” համար նրանք ենթարկվել են վարչական տույժի:

 

Բերման ենթարկելու ոստիկանական օպերացիան գլխավորել է”Մարտի 1”-ի գործով ծավալուն ցուցմունքներ շարադրած եւ դրանից հետո կոչումի բարձրացում ստացած ոստիկանության մայոր Վարդան Գեւորգյանը: Երեկ երեկոյան համացանցում հայտնվեց եւ լայնորեն տարածվեց երիտասարդներին բերման ենթարկելու գործողության տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրվածով ապացուցվում է ողջ վերոշարադրյալը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ