25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը նախատել է ԲՀԿ խոսնակին. Ժողովուրդ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, “Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով նախատել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այն բանի համար, որ նա 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն:

Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի վրա, որ Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել ճշտել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Բացի այդ Գագիկ Ծառուկյանը Ուրիխանյանին հիշեցրել է. “Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես”:

Թերթը փորձել է լուրը ճշտել Տիգրան ՈւրիխանյանիՑ, ով պաշտոնապես հայտարարել է, որ ինքը մեծ գումարներ չի ստանում, եւ վարձատրվում է միայն պետությունից, իր պատգամավորական գործունեության համար:

“Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար: Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ