24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 106-ի /ֆոտո/

վթարփոթորիկփոթորիկ1“Սենդի” փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 106-ի, հաղորդում է “Интерфакс”-ը:

ԱՄՆ-ի արեւելյան ափին հոկտեմբերի 30-ին վրա հասած փոթորկի հետեւանքով ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները: Այս նահանգներում լուրջ խնդիր է էներգամատակարարման վերականգնումը: Նախագահ Բարաք Օբաման նշել է, որ դա ամենակարեւոր առաջադրանքն է:

Աղետի բոլոր հետեւանքները վերացնելու համար կպահանջվի մի քանի ամիս եւ անվազն 50 մլրդ դոլար: Օբաման արդեն հանձնարարել է 80 մլն լիտր վառելանյութ ուղարկել փոթորկից տուժած տարածքներ, որտեղ ջրհեղեղի եւ էլեկտրականության խաթարման պատճառով բենզինի պակասություն կա: Աղետն ազդել է նաեւ երկրի սպորտային կյանքի վրա` մի քանի խաղ է հետաձգել Բասկետբոլի ազգային ասոցացիան:

Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի իշխանությունները հատկապես մտահոգված են այն առիթով, թե ինչպես պետք է նոյեմբերի 6-ին կազմակերպեն ընտրական գործընթացն այն տարածքներում, որտեղ էլեկտրականություն դեռեւս չկա: Առայժմ քննարկվում է ընտրատեղամասերն այլ վայրեր տեղափոխելու տարբերակները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ