Ի՞նչ է անում Աշոտյանը նախարարությունում
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում մանրամասն նկարագրել է, թե ինչպես է անցնում իր աշխատանքային օրը: Նշենք, որ շատերը նախարարին մեղադրում են, որ աշխատանքային ժամերին հաճախ է լինում սոցիլական կայքերում:
՛՛ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿԳՆ
Իմ աշխատանքային առօրյայով հետաքրքրվողներին համառոտ ներկայացնում եմ ընդհանրական աշխատանքային գրաֆիկս:
Աշխատանքի սկիզբ` 09.00
(եթե երեխեքիս ես պետք է տանեմ դպրոց ու մանկապարտեզ` 09.15)
Օրվա ընթացքում միջինում 4-5 այցելու, 2-3 խորհրդակցություն նախարարությունում, 1` կառավարությունում:
Մտից գրություններ` միջինում 50-60
Ելից գրություններ` միջինում 30-35
Ընդմիջումը, որպես կանոն, նախարարությունում 20 րոպե:
Շաբաթվա ընթացքում` հանդիպումներ դեսպանների, միջազգային կառույցների, լրագրողների հետ:
Շաբաթը մասնակցություն միջինում 2-3 միջոցառումներին:
Ինտերնետ ակտիվությունն ինչպես PC-ով, այնպես էլ շարժական գաջետներով` օրվա ընթացքում ծանոթացում լրահոսին, 1-3 քաղաքական, 2-5 կրթագիտական, 1-2 անձնական ստատուսներ ՖԲ-ում, ծանոթացում նամակներին:
Աշխատանքային օրն ավարտվում է ժամը 20.30-21.00:
Շաբաթօրերը, որպես կանոն, աշխատանքային են ժամը 10.00-16.00:
Ամիսը մեկ` քաղաքացիների ընդունելություն և մարզային այցեր:
Ողջ տարվա ընթացքում`7-10 գործուղում, նախարարին կից կոլեգիայի նիստեր, ՀՀ կառավորության նիստերին մասնակցություն, աշխատանք ԱԺ-ի հետ՛՛,-գրել է Աշոտյանը: