17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն սպասում է Քոչարյանի որոշմանը

Henaran.am–ը մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ , ժամանակին ՀՀ երկրորդ  նախագահի ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանին: -Պարոն Հովհաննիսյան, մամուլով տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը 2013թ . կայանալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու: Կա՞ նման բան, քննարկում եղե՞լ է: -ԲՀԿ-ում որեւէ քննարկում նախագահական ընտրությունների հետ կապված չի եղել, այդ քննարկումները […]

Աշխարհի ամենասարսափելի կինը հարցազրույց է տվել /ֆոտո/ /վիդեո/

23-ամյա Լիզզի Վելասկեսը տառապում է հազվագյուտ հիվանդությունից, որի պատճառով սարսափելի եւ իր տարիքին անհամապատասխան արտաքին ունի: Լիզզին խոստովանել է, որ դպրոցում իրեն “հրեշ” էին անվանում եւ վերաբերվում  ինչպես կենդանու: Բժիշկները մինչ օրս չեն կարողանում հասկանալ նրա հիվանդության պատճառը: Միայն հայտնի է, որ այն կապված է ներմաշկային ճարպի բացակայության հետ: Ընդ որում, Լիզզին ստիպված է սնվել […]

Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ձգտումով….Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  պաշտոնական կայքին: Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայից Երեւան ժամանեց սեպտեմբերի 12-ին, լուսադեմին: Բուլղարիա-Հայաստան հանդիպումից անմիջապես հետո Ազգային հավաքականի ինքնաթիռն ուղեւորվել էր Հայաստան: Թռիչքը տեւել էր շուրջ երեք ժամ: Մենք Վարդան Մինասյանին չանհանգստացրեցինք ամբողջ օրվա ընթացքում: Հասկանալի էր, պետք էր հանգստանալ, իսկ սեպտեմբերի […]

Կարլա Բրունին կերգի Ազնավուրի համար

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին, ով Ֆրանսիայի նախագահական ընտրություններից 4 ամիս անց վերադարձել է հեռուստատեսություն, կմասնակցի Շառլ Ազնավուրին նվիրված “Դեռ երեկ” (Hier encore) խորագրով միջոցառմանը: Ի թիվս շատ այլ հայտնի կատարողների, Բրունին եւս մի երգ կկատարի լեգենդի երգացանկից:

Քաղաքապետի ինչի՞ն է պետք զենքը

Henaran.am-ի տեղեկություններով, Կապանի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը դիմել է ոստիկանություն` զենք կրելու թույլտվություն ստանալու համար: Քաղաքապետից փորձեցինք ճշտել, թե ինչի՞ն է պետք զենքը եւ որտե՞ղ պիտի օգտագործի: “Ես իմ քաղաքում եւ ոչ միայն այստեղ` զենք կրելու անհրաժեշտություն չեմ զգում, գուցե ոստիկանությունից ճշտեք”,-ասաց Աշոտ Հայրապետյանը: Ամեն դեպքում, նա ասաց, որ 1998թ-ից ինքը զենք կրելու իրավունք […]

Անցնող ուրբաթը` ըստ ոստիկանության

Վթար Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ՈՒԱԶ-452Բ”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, կատարվում է քննություն: Ինքնասպանություն Սեպտեմբերի 14-ին, Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է  տան խորդանոցի հետնամասում: […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

Եվրոպան հասկանում է, որ Անդրկովկասում ծնվել է մի պետություն, որը ահաբեկչությունը որդեգրել է որպես քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովի գործով Եվրոպական խորհրդարանում հրապարակված բանաձևը դրված էր բավական բարձր նոտայի վրա: “Հետաքրքրիր բան կատարվեց, բանաձևը ավելի խսիտ  էր, քան նախագիծը: Նախագիծն ընդամենը 10 կետից էր բաղկացած և մի քիչ մեղամացված էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Վերջինիս խոսքերով` դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որը Եվրոպան այսօր հասկանում է, […]

Թուրք դեսպանը սպառնում է

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ “Արեւմուտքը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե չի ցանկանում Սաֆարովի դեպքի կրկնությունը”, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Քըլըչը հավելել է նաեւ, որ իր գործունեության ընթացքում “ջանք չի խնայի ԼՂ  հարցում Ադրբեջանին աջակցելու համար”:

Աղբը կհավաքեն լրագրողներն ու PR մասնագետները

“Հայկական Փի Ար ասոցիացիա’’ գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները սեպտեմբերի 15-ին “Մենք կարող ենք” քարոզարշավի շրջանակում, “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությանը միանալով, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի “Կարմիր բլուր” հնավայրի տարածքում կիրականացնեն աղբահավաքում։ Հանրային կապերի ապագա մասնագետներն ու լրագրողներն իրենց նախաձեռնությամբ կոչ են անելու հանրությանը պահպանել պատմական արժեք ունեցող վայրերն ու չաղտոտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ