17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ձերբակալվել է ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: Վերջինս, “Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ”-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ: […]

ՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ

Ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա  Ղազարյանը մոտ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը: Այն  ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո  իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները, մասնավորապես, […]

Ահաբեկչական ալիքը Իրաքում ավելի քան 100 մարդու կյանք է խլել /վիդեո/

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Ամենաշատ թվով զոհերը երկրի մայրաքաղաք Բաղդադում են, որտեղ պայթյուններն իրականացվել են մասամբ շիաների թաղամասերում: 51 մարդ է զոհվել, շուրջ 90-ը վիրավոր են, հաղորդում է “Reuters”-ը: Ահաբեկչությունների շարանն սկսվել է նախօրեին` Բաղդադից 50 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական բազայում, որտեղ 11 զինվոր է զոհվել, […]

Բամբակաշատի ջահելները “ջարդել են” 36-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական […]

Մեր ազիզ ախպերը

Խոշոր հաշվով` վհատվել պետք չէ, որ Աստված մեզ Իլհամի պես հարեւան է տվել: Դեռ մի բան էլ պետք է թաքուն ուրախանալ, երախտապարտ լինել նախախնամությանը, որ այդքան բարեգութ է գտնվել հայության հանդեպ: Չգիտեմ` ով է ասել, բայց շատ դիպուկ է նկատված` լավ է ունենալ տխմար թշնամի, քան խորամանկ բարեկամ: Այդ տեսակետից հայերի բախտը բերել է. Իլհամի […]

Ֆուտբոլիստն սպանել է սիրուհուն եւ դիակով կերակրել շներին

Բրազիլիայում ավարտվում է 25-ամյա մոդել, պոռնոաստղ Էլիզա Սամուդիոյի սպանության գործով նախնական հետաքննությունը: Պարզվում է` մոդելին առեւանգել եւ սպանել է ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդես դե Սոուզան: Սիրուհուն սպանելուց հետո նա մասնատել է մարմինը եւ դրանով կերակրել իր շներին, մի մասն էլ թաղել եւ բետոնով է պատել: Այդ կերպ հայտնի ֆուտբոլիստը փորձել է պահել իր հեղինակությունն այն բանից […]

Բալասանյանը դարձավ քաղաքապետ

Սեպտեմբերի 9-ին Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում կայացած քաղաքապետի ընտրություններում, ձայների խոշոր առավելությամբ քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նախնական արդյունքներով` նրա օգտին քվեարկել է 23 681 ընտրող: ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոց.տնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը ստացել է 9055 քվե: Անկուսակցական Սպարտակ Պետրոսյանի օգտին քվեարկել է 1851 մարդ, “ԱԴՈՒ […]

Դարբինյանը ջախջախել է

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը: Նա արդեն 13 տարի է, ինչ Վանաձորի քաղաքապետն է: Սամվել Դարբինյանը նախնական տվյալներով` ստացել է 21 125 ձայն: Մնացած թեկնածուները ստացել են. Էդիկ Կարախանյան՝ ԲՀԿ-10899 կողմ Կարեն Թումանյան ՝անկուսակցական-3503 կողմ Տիգրան Գրիգորյան՝ անկուսակցական -1062կողմ Տարոն Ապրեսյան՝ Միացյալ ազգային ազատական կուսակցություն-20586 կողմ: 1455 քվեաթերթիկ ճանաչվել […]

Սենսացիա Շնողում. Քոչինյանը պարտվեց

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ հանրապետական, Շնող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Հայկազ Քոչինյանը կիրակի կայացած ընտրություններում մոտ 300 ձայնով պարտություն է կրել դարձյալ ՀՀԿ-ական “Հայանտառ” ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովհաննես Սահակյանից: Սա Շնողում սենսացիա են համարում, ասում են` Քոչինյանները “Սահակենց Հովիկի հետ թշնամի են, անձնական հարցեր ունեն: Ժամանակին, երբ գյուղապետի եղբայրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ