04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Պարսից ծոցի երկրները ճանաչել են սիրիական ընդդիմության օրինավորությունը

Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը ընդդիմադիր սիրիական կոալիցիան ճանաչել է որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ, հաղորդում է “AFP”-ը:

Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ կազմակերպությունը ջանքեր կգործադրի, որպեսզի մյուս արաբական երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, ճանաչի ընդդիմադիր բլոկի օրինական լինելը: Նա նաեւ հույս  է հայտնել, որ ընդդիմադիր կոալիցիոն բլոկի հայտնվելը կնպաստի Սիրիայում բռնությունները դադարեցնելուն եւ ճանապարհ կհարթի իշխանությունը քաղաքական միջոցներով հանձնելու համար:

Սիրիական ապստամբների խմբավորումների` միասնական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարվեց նոյեմբերի 11-ին Քաթարում: Կոալիցիայի կազմում է նաեւ Սիրիական Ազգային խորհուրդը, որը նախկինում հրաժարվում էր համագործակցել մյուս խմբավորումների հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն հայտնել է իր աջակցությունը Սիրիական ազգային կոալիցիային:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ