08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգությունում” ԲՀԿ-ի մասով կարծիքները տարբեր են

“Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ի տարբերություն նույն կուսակցության անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի, կարծում է, որ ԲՀԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաները անլուրջ լինել չեն կարող:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշել է Արմեն Մարտիրոսյանը: “Այդ կոնսուլտացիան  անլուրջ չի կարող լինել, որովհետեւ երկու քաղաքական ուժեր քննարկում են օրակարգային խնդիրներ”,-ասել է նա:

Ուշագրավ է, որ Արմեն Մարտիրոսյանը նաեւ չի կարծում, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությունը, որում նա քաղաքական ուժերին հարյուր տոկոսանոց համամասնական ընտրսկարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու խնդիրների շուրջ քաղաքական քննարկումների կոչ է անում ԲՀԿ-ի անունից, արտահայտում է միայն տվյալ պատգամավորի բարի ցանկությունը:

“Պատգամավորը կուսակցության անունից է հայտարարել եւ որեւէ մեկն առայսօր չի ժխտել, որ դա կուսակցության անունից է եղել: Տիկին Զոհրաբյանը, երբ ինձ զանգահարել է, ասել է, որ կուսակցության անունից պաշտոնական առաջարկում են հանդիպել”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը եւ հավելել.

“ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ հաստատել են, որ դա ԲՀԿ պաշտոնական տեսակետն է, այնպես որ այս առումով կարծես թե խնդիր չկա, առավել եւս, որ կոնսուլտացիա է եղել եւ թեկնածուների հետ կապված խնդիր չի դրվել”:

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի` քաղաքական քննարկումների նախաձեռնությունը այնքան էլ լուրջ չի համարում եւ կարծում է, որ այն տվյալ պատգամավորի ցանկությունն է , հակառակ դեպքում կուսակցության քաղխորհրդի մակարդակով որոշում կկայացվեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ