16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

2013-ի բյուջեն ոչ թե սոցիալական, այլ արտագաղթի բյուջե է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր Facebook-ի էջում գրել է.

“Անթույլատրելի է բյուջետային ոլորտի աշխատավարձերի բարձրացումը (4.1%) ծրագրավորել ավելի քիչ, քան միջին գնաճը (4.2%)։ Բացի այդ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, բայց գներն աճելու են։ Թոշակառուները 4.2%-ով վատ են ապրելու։

Սրանով կառավարությունն ասում է, որ 2013-ին չնայած 6.2% տնտեսական աճին և բյուջեի եկամուտների շուրջ 118.6 մլրդ դրամով աճին, փող չկա գոնե կենսամակարդակի անկում թույլ չտալ։ Սա անպատասխանատու և անլուրջ մոտեցում է։

Սա միայն խրախուսելու է արտագաղթը։ 2012-ի սպասվելիք 110-120 հազ փոխարեն 2013-ին կարող արտագաղթել 130-140 հազ մարդ։ Եվ ուրեմն 2013-ի բյուջեն ոչ թե սոցիալական, այլ արտագաղթի բյուջե է”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ