19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

2 տասնամյակ համաձայնության գալ չի հաջողվել եւ առայժմ դա հնարավոր չէ. քաղաքագետ

Ֆրանսիան պարզապես իր խոսքով ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, թե “Ֆրանսիան ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման համար”` նման կարծիք հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` դա ընդամենը համանախագահող երկրի պատասխանատվության զգացումի արտահայտություն է: “Ֆրանսիան առայժմ պատարստ է միայն շարունակել ջանքերը` բանակցային գործընթացի կարգավորման ուղղությամբ: Միջնորդների մեջ առաջնային դերը Ռուսաստանինն է”,-նշեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով`2 տասնամյակ համաձայնության գալ չի հաջողվել եւ առայժմ դա հնարավոր չէ:

Քաղաքագետը խոսեց նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին: Նա նշեց, որ գերտերությունները որեւէ խնդիր չեն տեսնում այս հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս քննարկել են այդ հարցը: Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար սա քաղաքական հարց չէ, իսկ Ադրբեջանի համար` այո, ինչը նշել է նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ