Մեկ օր զրկված մնաս. Յուքոմի մաղթա՞նքը
“Յուքոմ” ընկերության բաժանորդները չգիտեմ երբեւէ դժգոհել են Ինտերնետ ծառայության որակից թե չէ, բայց ես մինչ օրս դժգոհ չէի: Երկու օր է, ինչ ինտերնետի արագությունը դանդաղ է, ավելի, հեռուստաալիքները կտրտվում են: Բնականաբար, դիմեցի ընկերությանը: Սիրալիր պատասխանեցին, գրանցեցին եւ համապատասխան մասնագետների խումբը տեղ հասավ: Բզբզեցին, ստուգեցին եւ ասացին, որ պիտի “յոլա գնամ, մինչեւ գան եւ մոդեմը փոխեն, […]