18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ազատվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը: Նա  ազատվել էր պաշտոնից թոշակի անցնելու կապակցությամբ:  

Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից. 64 կողմ, 6 դեմ

Փակ քվեարկության արդյունքների՝ 64 կողմ, 6 դեմ ձայների հիման վրա  ՀՀ նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը զրկվեց  պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին  հայտարարեց  ՀՀԿ-ական  պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Նիստին գրանցված 129 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71-ը: Ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է քվեատուփում 71 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը: Այսխիսով, ԱԺ-ն, փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշեց […]

ԿԳ նախարարի խորհուրդը դպրոցի տնօրեններին

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը: Դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը,  շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից  հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի  իրացումը Երևանից տեղափոխել […]

ՀՀԿ-ն մտադիր է Շիրակում ամուր դիրքավորվել

Մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում  թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական, “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը դարձյալ կառաջադրվի: Այս անգամ նա առաջադրվելու է թիվ 35-ում, որտեղից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: ՀՀԿ-ն Շիրակում մտադիր է ուժեղացնելու դիրքերը, քանի որ Շիրակի չորս ընտրատարածքներից երկուսում ԲՀԿ-ական պատգամավորներ են՝ Մարտուն […]

Սաֆարովն ամուսնացել է

Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջացի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից, ամուսնացել է։ 1news.az-ի հաղորդմամբ ` Սաֆարովն ամուսնացել է Շեբնեմ Մամեդովայի հետ, ով նրան սպասել է բոլոր այս տարիներին։ Մարդասպանի հարազատների պնդմամբ՝ մեծ հարսանիք տեղի չի […]

Ժամանցի վայրերը մարդկանց վնաս են հասցնում

Երևանում կառուցված են մի շարք ժամանցային հաստատություններ, որոնց գործունեության հետևանքով մի շարք մարդկանց հանգիստ է խաթարվում: Այս մասին այսօր լրագրողնբերի հետ հանդիպմանը խոսեց ‘Սպառողների միություն’ ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: ‘Ժամանցի վայրերը հիմնականում կառուցված են բնակելի շենքերի հարևանությամբ, որի հետևանքով էլ մարդկանց հոգևոր վնաս է հասցվում’,-ասաց Պողոսյանը: Խնդիր են ոչ միայն հաստատությունները, այլև այդ ուրախությունների  ցավալի հետևանքները, […]

Սաֆարովի արտահանձնումը ճիշտ որոշում էր. Հունգարիայի վարչապետ

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը “ճիշտ” էր: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը` պատասխանելով հունգարական խորհրդարանի ընդդիմադիր-սոցիալիստ պատգամավոր Լասլո Կովաչի քննադատություններին, գրում է հունգարական “politics.hu” պորտալը: Կովաչը նշել է, որ արդարադատության եւ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ որոշմանը եւ նախօրոք հայտնել են, որ Ադրբեջանում հայտնվելուն պես մարդասպանն ազատ կարձակվի, ինչին ի պատասխան […]

Մարդու իրավունքների պաշտպանի նախազգուշացումը

Հարգելի համաքաղաքացիներ, Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu եւ այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով: Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն եւ […]

Օսկանյանի հարցով քվեարկությունը մեկնարկեց

Րոպեներ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եզրափակիչ ելույթը: Նա եւս մեկ անգամ հստակեցրեց, որ պատգամավոր Վարդան Օսկանյանը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու: ” Գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ միջնորդագրի նպատակը ազատ օբյեկտիվ քննությունն է”,-շեշտեց նա եւ հավելեց, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է Սիվիլիթասին պատճառված […]

Սոցապ նախարարը` Խաչիկյանի մասին

՛՛Իրավական դաշտում գնահականները տալիս են իրավապահները, նախկինում եղած խնդիրները լուծումներ են ստացել: Իսկ ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունն՝ ասաց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը հավելեց, որ բարելավվել է տեղեկատվական համակարգը, և ՛՛այսօր եթե որևէ բան տեղի ունենա, հստակ կլինի պատասխանատուն, ես կիմանամ՛՛: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ