09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարությունը մերժել է 134 առաջարկություն. ֆիննախարարը ներկայացնում է պետբյուջեի վերջնական նախագիծը

Այսօր ԱԺ-ում մեկնարկեց 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց պետմբյուջեի նախագծի վերջնական տարբերակը` պատգամավորների դիտարկումների ու առաջարկությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ:

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ թվով 406 առաջարկություն է ստացվել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից ու անհատ պատգամավորներից: Հարցադրումների հիմնական մասը , ըստ նախարարի, վերաբերվել է նախագծում տարբեր ծրագրերի ֆինանսավորման ծախսերի ավելացմանը եւ ընդհանուր քաղաքականությանը: Առաջարկների լրացուցիչ եկամուտների ծավալը կազմել է հարյուր երեսուն վեց մլրդ դրամ, իսկ լրացուցիչ ծախսերը` չորս հարյուր վեց միլիարդ դրամ:

Կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է 67 առաջարկություն: Ընդունելի չի համարվել 134 առաջարկություն, իսկ առաջարկությունների հիսունմեկ տոկոսի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացվել: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ