19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ է Ծառուկյանը մեկնում Բրյուսել

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը պարզաբանել է, թե ինչ նպատակներով է ԲՀԿ պատվիրակությունը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեկնում Բրյուսել:

”Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: 

Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: 

Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:

Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:

Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ”,-գրել է Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ