16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ընդդեմ շաքարի, բենզինի, ալյուրի մենաշնորհների

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեկտեմբերի 5-ին շրջանառության մեջ կդնի հակամենաշնորհային գործողությունների փաթեթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

“ԱԺ Կանոնակարգի համաձայն,  ԱԺ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի հարցապնդում անել կառավարությանը, որը պարտավոր է գրավոր հարցապնդմանը պատասխանել քսանօրյա ժամկետում: Եթե խմբակցությունը պատասախանը անբավարար է համարում, կարող է հնչեցնել ԱԺ նիստին եւ դնել քվեարկության ԱԺ որոշման նախագիծ”,-ներկայացրեց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց.

”Մենք դիմել էինք սահմանված ժամկետում կառավարությանը մենաշմնորհների վերաբերյալ հարցապնդումով: Մենք համարում ենք, որ ՀՀ տնտեսության զարգացմանը խոչընդոտում է այն մենաշմնորհային համաիկարգը որ հաստատվել է եւ հովանավորվում է իշխանվորների կողմից եւ առաջարկում ենք հակամենաշնորհային միջաոցառումների փաթեթ”:

ՀԱԿ-ը փաթեթը վաղը դրվելու է քվեարկության եւ Զուրաբյանի խոսքով,  վաղը կպարզվի, թե որ ուժերն են շահագրգռված մենաշմնորհների պահպանմամբ, եւ որոնք են աջակցում մենաշնորհների վերացմանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ փաթեթը մասնավորապես ներկրող բիզնեսներին` շաքարի, բենզինի, ալյուրի շուկաներին է վերաբերվում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ