13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր այդ մարդկանց հավաքել. Գուրգեն Եղիազարյան

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կհայտարարի իր որոշման մասին: ՛՛Երկու շաբաթից նորություն կլինի, սպասեք, ի՞նչ է եղել, քա՞ր եք գցում՛՛,-ասաց Եղիազարյանը: Նա մեկ անգամ ևս նշեց, որ իր նախընտրելի թեկնածուն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Տեր-Պետրոսյանը մարտի մեկին դուրս չեկավ հրապարակ: Հիշեցմանը, թե ՀԱԿ առաջնորդը Չարենցի տողերն էր ասել` “Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի”, Եղիազարյանն այսպես արձագանքեց. ՛՛Լևոն Տեր-Պետրոյանին չէին թողնում, որ տնից դուրս կա: Ինքը չէր հավաքել այդ մարդկանց, ինքը ոչ մեկին ամսի մեկին չէր հավաքել՛՛,-պատասխանեց Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ