13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կկորցնենք Հանրապետության հրապարակը

Մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի աղճատման հիմնական պատճառը, ըստ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, հստակ քաղաքաշինական մոտեցման պակասն է: Հիմնականում Հայաստանում չգիտես ինչու շեղվում են քաղաքաշինական առկա նորմերից: Հենց այդ շեղումներն են քաղաքի դիմագիծը խաթարում: Ճարտարապետն առաջարկեց քաղաքին նայել վերեւից. “Սոսկալի պատկեր կլինի, որովհետեւ տանիքներին ոչ մեկը չի հետեւում: Մենք արդեն իսկ կորցրել ենք 19-րդ դարի Երեւանի կոլորիտը, իսկ հուշարձանների տեղափոխությունը չարիքներից փոքրագույնն է, դա վատ փորձ է, եւ հուշարձան պահելու ձեւ չէ”,-ասաց: Մինասյանի խոսքով, երբեմնի վարդագույն Երեւանը դարձել է բազմագույն: Երեւանը կառուցվել է Արթիկի տուֆով, որը հիմա գրեթե սպառվել է, բացվել են նոր հանքավայրեր, եւ քաղաքը վարդագույն պահելը անհնար է դարձել”,-նկատեց ճարտարապետը:

Արտաքին գործերի նախարարության շենքը հյուրանոց դարձնելու մասին. “Հյուրանոցների տեղը կենտրոնական մասերն են, բայց  Հանրապետության հրապարակը “մեզ համար վարչական է համարվում, եւ հնարավոր է, որ կորցնենք հրապարակը որպես այդպիսին”: Մինասյանը խորհուրդ տվեց խնդիրների լուծման համար անընդհատ խոսել, բարձրաձայնել, քանի որ այդ դեպքում որոշ բաներ հաշվի են առնվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ