Իրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու սարք “գրավելու” մասին

Իրանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամերիկյան անօդաչու սարք գրավել, որը թռչելիս է եղել Պարսից ծոցի վրայով:
Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Իրանի Հեղափոխական գվարդիային հաջողվել է գրավել ոչ մեծ “ScanEagle” անվանումով անօդաչու սարքը, հենց որ նա հայտնվել է երկրի օդային տարածքում:
Ամերիկյան նավատորմի ներկայացուցիչներն ի պատասխան արդեն հայտարարել են, որ տեղեկացվել են միջադեպի մասին եւ արդեն մանրամասներն են քննարկում:
Նշենք, որ մեկ տարի առաջ Վաշինգտոնն Իրանից պահանջել էր վերադարձնել գրավված մեկ այլ անօդաչու սարք:
ԱՄՆ-ը նաեւ հայտնել է, որ կշարունակի դիտարկումներ անցկացնել այդ տարածաշրջանում: