14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն գործող նախագահի հետ է. Հրապարակ

 Նախօրեին “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի “գործող նախագահին”։ Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. “Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերեւա. պորտֆելների […]

Վթարի հետեւանքով զոհված եւ վիրավոր զինծառայողների անունները

Ներկայացնում ենք ԼՂՀ Քարվաճառ/Քելբաջար/ բնակավայրում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների վերաբերյալ  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած նոր տեղեկությունները: Վթարի հետեւանքով մահացածներն են` մեքենայի վարորդը` շ/պ  Երեմյան Արթուր Հովհաննեսի /Ապարան, գյուղ Մուլքի/, զինծառայողներ Ապիջանյան Մանվել Սանթրոյի /Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ/, Փիլոյան Սանասար Վաչիկի /Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ/ Վարդանյան Գագիկ Կամոյի Արմավիրի […]

Քարվաճառում վթարի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել /լրացված/

Ցավալի միջադեպ է տեղի ունեցել  Քարվաճառում : ԼՂՀ Քարվաճառ /Քելբաջար/ բնակավայրում հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել “Ուրալ” մակնիշի մեքենան, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից երեքը մահացել են: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, ներկայումս 12 վիրավոր հոսպիտալացվել են Վարդենիսի հոսպիտալ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով : Վիրավորներից մեկի վիճակը առավել ծանր է: […]

Երկիրը պիտի երկիր դառնա, բայց ոչ նախագահի ասելուց հետո

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը՝ դատախազին ոչ հարիր վարք դրսեւորելու համար: Մեսրոպ Մանրիկյանը եւ նրա որդին մայիսի 12-ին ընդհարվել էին լրագրող Ռուբեն Գրդզելյանի հետ: Հարուցված քրգործի արդյունքում հարուցվել էր քրեական գործ եւ հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ լրագրողը անմեղ ճանաչվեց, իսկ դատախազի որդին` Ալբերտ Մանրիկյանը տուգանվեց 50 […]

Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ‘Շախտյորը’ մրցակցի հարկի տակ խաղալու է Զապորոժյեի ‘Մետալուրգի’ դեմ: Այս առթիվ Մխիթարյանի ակումբի պաշտոնական կայքը պատրաստել է այս դիմակայությունների պատմության մեջ ‘Շախտյորի’  լավագույն գոլերի տասնյակը: Այստեղ լավագույն գոլի է հեղինակ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Վովա Գասպարյանի “հաշվով” զանգահարել էր Henaran.am

“Մեկ տարվա մեջ մեր իրավունքներն այնքան էլ շատ չեն ոտնահարվում: Մեզ ոստիկանություն անտեղի չեն տանում, փող-մող չեն ուզում”,-ասաց իրեն հոմոսեքսուալ տղամարդ համարող Պետրոսը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Հիշեցնենք, որ Պետրոսը /ի դեպ վերջինս անունը փոխված է / մեզ հետ զրույցում անդրադարձել էր իրենց իրավունքներին, իրենց կողմից մատուցվող ծառայություններին, որի մի մասն արդեն ներկայացրել ենք: Իսկ թե […]

8 երեխաների մայր պոռնոաստղը պայքարում է թմրամոլության դեմ /ֆոտո/

Նադյա Սուլեյմանը, ով հայտնի է նաեւ “օկտոմայրիկ” մականունով, վերականգնողական կենտրոն է տեղափոխվել` նարկոլոգիական կախվածությունից ազատվելու նպատակով: Նրա գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը կախվածության մեջ է հայտնվել քսանաքս պրեպարատից, որը նա օգտագործելիս է եղել սթրեսից ազատվելու համար: Մինչ նա կգտնվի կենտրոնում, նրա երեխաներին կխնամի 3 դայակներից եւ 2 ընկերուհիներից կազմված “թիմը”: Ի դեպ, “օկտոմայրիկը” չի […]

Ծառուկյանը կարտոֆիլ չի պարտադրել

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակցիներին պարտադրվում է գնել  անորակ կարտոֆիլ:  “Այդ կարտոֆիլը 70-60 դրամ արժե, բայց մեզ վրա ծախում ա 110 դրամով”,-պատմեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, յուրաքանչյուր աշխատող պիտի գնի նվազագույնը  50-60 կգ կարտոֆիլ: Հակառակ դեպքում, տվյալ աշխատողը կազատվի աշխատանքից: ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում […]

Նախագահական ընտրություններին դեռ 100 օր կա, հնարավոր է ցանկացած զարգացում

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ  ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը պայմանավորում է իր կողմից առաջադրված հարցերի շուրջ քաղաքական ուժերի համախմբման հնարավորությամբ եւ վերջնական դիրքորոշում կհայտնի միայն այդ հարցի հստակեցումից հետո: Արդյո՞ք ՀՅԴ-ի որոշումը  կարող է պայմանավորված լինել նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ եռանկյունում տեղի ունեցող գործընթացներով ու հնարավոր զարգացումներով: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության […]

Կարեն Ավագյանը` թույլ, ճղճիմ, ստոր ու մանր նորելուկներին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` կոչ անելով քաղաքական քննարկումներն անձնական դաշտ չտեղափոխել: ‘Քաղաքական քննարկումներն անձնական դաշտ տեղափոխելը բնորոշ է քաղաքական դաշտ ներդրված լրտեսներին։ Անձնական վիրավորանքների տակ թաքնվելը և ոչ բացահայտ հանդես գալը բնորոշ է թույլ, ճղճիմ, ստոր ու մանր նորելուկներին’,-գրել է պատգամավորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ