14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀԱԿ-ի վարկանիշն ու ԲՀԿ-ի հետ ֆլիրտը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ-ի վարկանիշի անկման մասին` առաջ քաշելով երկու հնարավոր տարբերակ: ‘Հետաքրքիր է, ՀԱԿ-ի վարկանիշն առավել սրընթաց անկում ապրեց իշխանությունների հետ երկխոսությա՞ն ժամանակ, թե՞ ԲՀԿ-ի հետ ներկայիս քաղաքական ֆլիրտի պատճառով :)’,-գրել է նախարարը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայում հանդիպումներ է ունեցել

Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր : Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ […]

Վաղաժամ սեռական կյանքը խնդիրներ է առաջացնում. սեքսոպատոլոգ

‘Ամուսնությունը հայ աղջկա ու տղայի համար նպատակահարմար չէ 17 տարեկանում, քանի որ նախ և առաջ այդ տարիքում նա դեռ դպրոցական է’,-այսօր լրագրողներին ասաց սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` ամուսնության համար կարևորը հոգեբանական հասունությունն է, այսինքն` ‘որքանով են նախապատրաստված հոգեբանական առումով, որքանով են պատրաստ կլրել այդ պատասխանատվությունը’: Սակայն բժշկական առումով, ինչպես վսհատեցրեց գինեկոլոգ Գերոգի Պողոսյանը, ամուսնության տարիքը […]

Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն

Մեքսիկայի “PAN” կուսակցությունն երկրի օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատում հանդես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար, տեղեկացնում է  “Azteca Noticias”-ը: Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ “Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի” բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից: Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային […]

Պետական գույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի […]

Հայաստանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն

Կառավարության որոշմամբ ‘Երևանի մշակույթի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով ‘Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ’ ՊՈԱԿ-ին, ‘Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` ‘Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա’ ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ […]

Հացի գնի շուրջ մաքսայինը մի բան է ասում, ՏՄՊՊՀ-ը` այլ

 ‘Հացի գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին, որտեղ տեղի են ունենում գների բարձրացումներ’,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Լրագրողների դիտարկմանը, որ մաքսային ծառայության տվյալներով` միջազգային շուկայում հացահատիկի գները  չեն բարձրացել, Շաբոյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տվյալները: ‘Հացի շուկան սոցիալական կարևոր շուկա է, որտեղ մշտապես ուսումնասիրություններ ենք իրականացնում: Մոնիտորինգ է իրականացվում […]

Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում: Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.“Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության […]

Հաղորդավարին ուղիղ եթերում այրած հանցագործներին ձերբակալել են

Բոլիվիայում ձերբակալել են բոլոր 4 կասկածյալներին, որոնք մեղադրվում են ռադիոհաղորդավար Ֆեռնանդո Վիդալին բենզինով այրելու մեջ, տեղեկացնում է “La Razon”-ը: 4 հանցագործներից 3-ին հաջողվել է ձերբակալել հանցագործությունից անմիջապես հետո, մեկի գտնվելու վայրն առայժմ անհայտ է: “BBC News”-ի տվյալներով` նրանց օգնել է գտնել ականատեսներից մեկը, ով հասցրել է ֆիքսել մեքենայի համարը, որով հանցագործները փորձել են փախչել: Հարձակման […]

Ներմուծված կուսաթաղանթը կարելի է օգտագործել առանց բժշկի /վիդեո/

 ՛՛Մեկ ու կես տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթ վաճառող խանութ, սակայն քանի որ վաճառք չեղավ, այդ խանութը փակվեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով վերջերս տարածված այն լուրերին, որ Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ արհեստական կուսաթաղանթ: Գինեկոլոգը նշեց, որ դրանք ընդամենը թաղանթներ են, որոնք կարող են օգտագործվել առանց բժշկի միջամտության: ՛՛Մենք ուրիշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ