Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: Լատվիայի արտգործնախարարը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Էդգարս Ռինկեւիչսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր […]