13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձկնորսները “որսացել” են “Porsche Cayenne” մակնիշի ավտոմեքենա

Չինացի ձկնորսների մի խումբ Բենհայուի ափերի մոտ “Porsche Cayenne” ավտոմեքենա է “որսացել”: Ենթադրվում է, որ մեքենան հայտնվել է ջրի մեջ, որ այն նավից նետել են մաքսանենգները` փորձելով այն Չինաստան տեղափոխել առանց հարկային գործընթացների:

Մեքենան զննած մասնագետները ենթադրում են, որ այն ջրի մեջ է մնացել ոչ պակաս, քան 2 տարի: Մեքենան  ծածկված է եղել ջրիմուռներով եւ խեցիներով: Այդ ամենը մաքրելով մեքենայի վրայից` ձկնորսները որոշել են այն հանձնել որպես մետաղ: Մետաղների հանձնման կետում մեքենան գնահատել են 650 դոլար, եւ դա այն դեպքում, երբ այս մակնիշի նոր մեքենաների գինն սկսում է 50 հազար դոլարից եւ հասնում 110-120 հազարի: 

“CarsGuide” նշում է, որ այդ տարածքի ջրային ճանապարհները հաճախակի են օգտագործվում մաքսանենգների կողմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ