15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դեմիրճյանը վերադարձավ, բայց հանգստանում է. 168 ժամ

“168 ժամ”-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն երեկ առավոտյան վերադարձել է Հայաստան: “Այս մասին մեր թղթակցին փոխանցել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է եւ հետվիրահատական որեւէ բարդություն չի առաջացել: Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին […]

Կարամելի Հարութի վարորդները բողոքում են. Հայկական ժամանակ

Պատգամավոր Հարություն Ղարագյոգյանի անվան հետ կապվող Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի: “Հայկական ժամանակ” թղթակցին նրանք ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից “օրվա պլանը” 3000 դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացել է, որ գործադուլը չի կայանա, քանի որ […]

Նրանցով լրջորեն կզբաղվի. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով` կոնդեցիները ՀՀ նախագահի նստավայրի մոտ օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանին: “Կանգնած սպասում էինք: Նա հանգիստ մոտեցավ մեզ ու անմիջապես ասաց, թե ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին, քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում: Չէ որ ես խոստացել եմ, որ ձեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դուք ձեր տները ունենաք: Մենք […]

Հայ պաշտոնյաներ, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է. Ժամանակ

2008թ. մարտի 1-ից հետո ԱՄՆ-ն շարունակում է պահպանել ԱՄՆ մուտք գործելու արգելքը ՀՀ մի շարք պաշտոնյաների համար։ Թերթի տեղեկություններով, ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են շարունակում մնալ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) եւ այլք։ Մինչեւ վերջերս ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր կարողանում ձեռք բերել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, […]

Ո՞ւմ կտեսնի ԲՀԿ-ն երազում. Ժողովուրդ

ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին` աղի բլիթներ պատրաստելով ու փաթեթավորելով: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է […]

Կան ինքնաբացարկներ. Ազգ

Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է “Ազգ”-ը: Ինչպես Երուսաղեմից թերթին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող “Ժամանակ” թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց […]

Սարոյի Վիկտորյան

Սարո Թովմասյանը՝ նույն ինքը երգիչ Սարոն, ժամեր առաջ հայր է դարձել: Ծնվել է երգչի առաջնեկը՝ դուստրը, ում, ինչպես փոխանցում են ArmStar.am–ի հավաստի աղբյուրները, նորաթուխ ծնողները անվանել են Վիկտորյա: Սարոյի դուստրը ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմա գտնվում է նաև երգիչը:

Դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Դիտեք “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց “Yerkir.am” կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։    Առաջին […]

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ