17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ազատության” հրապարակում հանրահավաքները կշարունակվեն անկախ քաղաքապետարանի որոշումից

Երեւանի քաղաքապետարանը մերժել է “Ժառանգության” դիմումը` փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին  Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ դիմումները, քանի որ իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։

Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքները Ազատության հրապարակում` անկախ քաղաքապետարանի թուլտվությունից, թեեւ քաղաքային իշխանության կողմից իրենց դիմումի մերժումը բխում է օրենքից:

Արմեն Մարտիրոսյանը հղում կատարեց Սահմանադրությանը` նշելով, որ այն “պոզիտիվ իրավունք” է սահմանում խաղաղ հավաքներ կատարելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մասին հռչակագրին եւ ԵԽԽՎ համապատասխան բանաձեւին, որը սահմանում է խաղաղ հանրահավաքների իրավաչափությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ