20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Րաֆֆու շանսը` ըստ Շարմազանովի

“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ 2018-ը մնա քաղաքականության մեջ եւ որոշի առաջադրվել հերթական նախագահական ընտրություններում, ապա տեսականորեն, ինչպես մյուս առաջադրվելիք թեկնածուների դեպքում, հնարավոր է, որ նա դառնա ՀՀ չորրորդ նախագահը”,-Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով “Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե փետրվարի 21-ին հանդիպել են ՀՀ երրորդ եւ չորրորդ նախագահները, ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է նաեւ, որ իրենց քաղաքական օրակարգը ` հասնել է նրան, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը եւ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն.

“Ասում են` այդ իրավական մեխանիզմը չկա, բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարեւոր , այլ քաղաքական իրավիճակը: Ես համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի”:

Շարմազանովն այս առնչությամբ հղում արեց Սահմանադրության 74.1 հոդվածին, խորհուրդ տալով “հարգելի գործընկերոջը, ով 5 տարի Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ է զբաղվել, ծանոթանալ մայր օրենքին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ