ԱՄՆ-ում փնտրվում են խարդախության մեջ մեղադրվող հայեր
ԱՄՆ իշխանությունները փնտրում են 2 հայերի, ովքեր փորձել են “Medicare” ընկերությունից խաբեությամբ ստանալ 1.3 մլն դոլար: Ենթադրվում է, որ նրանք թաքնվում են Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է “Glendale News-Press”-ը, Անուշ Սահակյանը եւ Կարո Գոթի Բլխոյանը ներառված են Առողջապահության դեպարտամենտի եւ ԱՄՆ-ի սոցիալական ծառայությունների կողմից ամենափնտրվող մարդկանց ցանկում` Հարավային Կարոլինայում կեղծ բժշկական կլինիկայի գոյություն չունեցող հաշիվներից գումարներ շորթելու մեջ մեղադրվելու պատճառով: Նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 2012-ի օգոստոսին:
Պարզվել է, որ Բլխոյանը Սահակյանին եւ եւս 2 մեղադրյալների հանձնարարել է կանխիկացնել չեկերը: Կեղծ կլինիկան, որն ունեցել է միայն փոստային արկղի հասցե, “Medicare”-ին պահանջել է 1.1 մլն դոլար վճարել` հիվանդների այցելության` երբեւէ գոյություն չունեցած վայրի համար` բժշկի անձնական տվյալները գողանալու միջոցով:
Ընկերությունը 300 հազար դոլար է վճարել, սակայն հետո հետաքննություն է սկսվել Հարավային Կարոլինայից բժշկի դեմ, երբ չինովնիկները նկատել են, որ հիվանդները մեծ մասամբ Կալիֆորնաիյից եւ Նյու Յորքից են: