18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Ժառանգության” փոխնախագահը դեմ չէ “Ապահով Հայաստանին”

‘’Ժառանգության’’ վարչության փոխնախագահն այսօր թեյ խմեց “Ապահով Հայաստան’’-ի բաժակից, որը մեր ակումբին նվիրել էր “Հենարանի”` ՀՀԿ-ական բանախոսներից մեկը: Լրագրողների աչքից բաժակի վրայի գրառումը չվրիպեց:  Արմեն Մարտիրոսյանին անմիջապես հարց ուղղվեց, թե գիտե՞ք` ինչ է գրված բաժակի վրա:

Արմեն Մարտիրոսյանը կարդաց եւ ժպիտով արձագանքեց.’’ Ես դեմ չեմ: Մենք ենք կառուցելու ապահով Հայաստան’’: Նա ասաց, որ ապահով Հայաստան կարող ենք կառուցել ազատ, արդար աշխատաոճի արդյունքում` միասնականության շրջանակում, որը Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հնարավոր է, ինչը փետրվարի 18-ին ապացուցեց Րաֆֆի հովհանննիսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ Թումո կենտրոնում, երբ ՀՀԿ-ն քննարկում էր իր արդյունաբերական քաղաքականությունը, որին նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին հրավիրված, ինքը դրական գնահատեց այն` նշելով , սակայն, որ ծրագիրը լավն է, եթե այն ՀՀԿ-ն չիրականացնի: 

Ի դեպ, ասուլիսի ավարտից հետո Արմեն Մարտիրոսյանը ցանկացավ բաժակն իր հետ վերցնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ