Առնետավազքն ու մկները
Գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քանզի ինքը նախագահական ընտրություններին չի մասնակացել` հանդես կգա որպես ժողովրդի տրիբուն. “Ես կասեմ միայն ճշմարիտը”:
“Երկրում կատարվում է այն, որ նախագահական մարաթոնի արդյունքում “քինգ Ժորժիկ պալ”: Ժողովուրդը կարմիր քարտ ցուցադրեց Սերժ Սարգսյանին”,-ասաց նա`մեկնելով` “ֆրանսերեն Ժորժ նույնն է, ինչ Սերժ”:
Նա այս ընտրությունները բնորոշեց որպես իշխանագողություն`թվով չորրորդը: “Ժամանակներ առաջ Հռոմը փրկեցին մկների միջոցով: Հայաստանի մկները ոչ թե փրկեցին,այլ կործանեցին Հայաստանը”,-ասաց :
Գլխավոր մարքսիստը ՀՅԴ-ի հայտարարությունը համարում է հերթական լղոզված հայտարարություն. “Կոնկրետ հանցագործին և հաղթողին նշելու փոխարեն իրենք ինչ-որ միջանկյալ տեղ են վերցրել: Դաշնակ` կոտրած տաշտակ, ոչ ազգապաշտ, այլ եսապաշտ”:
Իշխանությունների հայտարարության մասին Դավիթ Հակոբյանն ասաց հետևյալը.”Իշխանությունները հայտարարում են, որ համապատասխան պատասխան կտան այս կամ այն դեպքում, այսինքն` պատրաստ են նոր մարտի 1, հոկտեմբերի 27 կազմակերպել”:
Երեք նախագահներն էլ օտարածին են, ինչ կասեն մեր նախնիները: Ընտրական իրավունքը չի թողնում իշխանափոխություն:
Ի դեպ, Դավիթ Հակոբյանը “Ժողովուրդ”-ին ասել էր, որ քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: Օգտակար կլինի ճոռոմախոս եւ Կարմիր գրքում հայտնված Հայաստանի թերեւս միակ մարքսիստը հիշի առնետավազքի հայտնի պատմությունը: