15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անակնկալ-նվեր եվրոպացի դիտորդներին. Բաղրամյան փողոցի երթեւեկությունը խափանված է /ֆոտո, վիդեո/

Փետրվարի 22-ին Բաղրամյան 18-ում` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները պահանջել են գրասենյակից մի փոքր ներքեւ կանգնել` չթողնելով մոտենալ գրասենյակի շենքին: 

Հիշեցնենք, ակցիայի մասնակիցները հավաքվել են ԵԱՀԿ գրասենյակի առջեւ` դատապարտելու միջազգային դիտորդական առաքելություններին` ՀՀ նախագահի ընտրությունները առաջընթաց որակելու համար:

Այստեղ են երեկ Ազատության հրապարակում գտնվող ակտիվիստները, ովքեր ավելի վաղ խափանել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների ասուլիսը: Նրանք ինչ-որ նվեր են պատրաստել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համար, բայց չեն ասում, թե ինչ, ցանկանում են անակնկալ անել, իսկ ոստիկանությունը պահանջում է, որ նրանք դիմացի մայթ տեղափոխվեն:

Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը Henaran.am-ին բացատրեց, որ իրենց պահանջը պայմանավորված է նրանով, որ այդ մայթը ծանաբեռնված է, եւ ակցիան խափանում է մյուս մարդկանց` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ակտիվիստները խոչընդոտում են մոտակայքում գտնվող Չեխովի դպրոցի աշակերտների եւ նրանց ծնողների տեղաշարժը: Նրանք համառորեն չեն անցնում մյուս մայթ: 

Բաղրամյան փողոցում մեծ խցանում է, երթեւեկությունը բարդացել է: Ակտվիվիստ լրագրող Արգիշտի Կիվիրյանը Henaran.amն ասաց, որ պահանջ է եղել, որ դիտորդները հեռանան Հայաստանից, սակայն, փաստորեն, դա չի կայացել եւ հիմա իրենք նվեր են մատուցելու եվրոպացի դիտորդներին:

Այդ պահանջը դրվում էր նաեւ Անդրիաս Ղուկասյանի կողմից: Henaran.amի այն հարցին` արդյոք բողոքի ակցիան կապ ունի Ղուկասյանի հետ, Կիվիրյանն ասաց, որ այն թեկնածուներից որեւէ մեկի հետ կապ չունի, “սա քաղաքացիական ակցիա է”:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգողը, նաեւ նրա համակիրները:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԵԱՀԿ ներկայացուցիչը: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նրան եւս բացատրեց, որ թույլ չեն տալիս ԵԱՀԿ-ի դիմաց ակցիա անցկացնել, որովհետեւ խոչընդոտում են մյուս մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, եւ որ այդ ակցիան ինքնաբուխ չի եղել:

Ակցիայի մասնակիցները չընդունեցին ԵԱՀԿ գրանսենյակի ներկայացուցչի մեկնաբանությունը, հայտարարեցին, որ հենց նրանց գործողությունների արդյունքում է, որ այդ վիճակն է տիրում, որ իրենց տեղաշարժման իրավունքը խախտում են, այդ ամենը իրենց ոչ օբյեկտիվ զեկույցի պատճառով է: Ներկայացուցչի հեռանալուց հետո ակտիվիստները բացականչեցին` “դուրս Հայաստանից”:

Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը բարձրախոսով կոչ արեց որոշել` կամ իրենցից մի քանի հոգի գնան եւ ներկայացնեն իրենց պահանջները, կամ մնան տեղում եւ բոլորով շարունակեն: Որոշվեց 2-րդ տարբերակը: Սակայն ակտիվիստների շարքերում լսվեցին տարբեր ռեպլիկներ եւ դժգոհություններ: Շատերն առաջարկում են 2-3 հոգի գնան եւ ներկայացնեն պահանջները:

Այնպիսի տպավորություն է, սակայն,  որ ակցիայի մասնակցիներն էլ են հոգնել իրենց ակցիայից, որովհետեւ մտմտում են` ինչպես անել, ցրվել-հեռանալ:

Ի վերջո, ցուցարարներին հաջողվեց իրենց ակցիան տեղափոխել ԵԱՀԿ-ի շենքի դիմաց: Ոստիկանները նրանց թույլատրեցին մի պայմանով, որ չխախտեն հասարակական կարգն ու այլոց իրավունքները: Ցուցարարները իրենց նվերները հանձնեցին ԵԱՀԿ գրասենյակին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ