Եթե իմանայի, որ պետք է սպանի, չէի անի իր ասածները … Սեդրակ Զատիկյանի սպանության դատավարությունից
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօր հարցաքննվեց դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը: Նա դատապարտվել է սպանության մայր գործով սպանությանը օժանդակելու մեղադրանքով: Ամբաստանյալի հարցաքննության կարգով հարցաքննված դատապարտյալը պնդեց իր դատաքննական ցուցմունքները, հայտարարեց, որ ավելացնելու ոչինչ չունի և հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: […]





































