19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը պարզաբանումներ է պահանջում Թուրքիայից

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պարզաբանի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու փաստը:

“Մամուլից տեղեկացա, որ Աբդուլլահ Գյուլն իբր թե շնորհավորանք է ուղարկել: Ես ճշգրիտ տեղեկություն չունեմ, բայց անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանին մեկ կամ երկու շնորհավորանք է ուղարկվել: Նույնիսկ եթե եղել է նման շնորհավորանք, դա Թուրքիայի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումը, եւ այն պետք է պարզաբանվի”,-հայտարարել է Մամեդովը:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ