24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հնդկաստանի դեսպանը շնորհավորեց բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ

Փետրվարի 21-ին  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին եւ շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բաբուն նախ նշեց, որ ինքը ուշադրությամբ հետեւել է նախագահական ընտրությունների ընթացքին եւ իր կառավարության անունից շնորհավորեց բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Դեսպանը վստահեցրեց, որ կարեւոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման եւ խորացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը բազմաթիվ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ միեւնույն կամ իրար շատ մոտ տեսակետներ ունեն: Այս համատեքստում, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ